Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Սերժ Սարգսյանի բանակցածի շնորհիվ դու Շուշիում տրնգի էիր պարում ու Ստեփանակերտում միտինգներ էիր անում»

Փետրվար 13,2025 00:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սերժ Սարգսյանի բանակցածի արդյունքում էիր դու՝ Նիկոլ, Շուշիում տրնգի  պարում։

Կապիտուլյանտին ԱԺ-ում ուղիղ հարց  են տալիս 2019-ի բանակցային փաթեթի մասին, իսկ ինքը կռուտիտ է անում։

Ամեն ինչից խոսում է, բացի բանակցային բովանդակությունից։

Դա քիչ է, մի հատ էլ ասում  է՝ բա նախկինները ինչո՞ւ չէին լուծել Արցախի հարցը։

Մեկ ասում է՝ նախկինները հանձնել էին Արցախը, հիմա ասում է՝ բա ինչո՞ւ չէին լուծում։

Եթե 1994-ից հանձնել էին Արցախը, էլ ի՞նչ լուծեին։

Նիկոլ, նախկինների բանակցածի արդյունքում 12 հազար քառ կմ Արցախ կար, 150.000 արցախահայեր էին ապրում Արցախում, Ստեփանակերտում ու Շուշիում մեր եռագույնն էր ծածանվում, դպրոցներում հայոց պատմություն էին սովորում՝ Արարատի սիմվոլով։

Ասում ես՝ Սերժ Սարգսյանը ինչո՞ւ չի լուծել 10 տարի Արցախի հարցը։

Սերժ Սարգսյանի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները ճանաչում էին Արցախի ինքնորոշման իրավունքը։

Սերժ Սարգսյանի բանակցածի շնորհիվ դու Շուշիում տրնգի էիր պարում ու Ստեփանակերտում միտինգներ էիր անում։

Դո՞ւ էիր ազատագրել  Շուշին,որ ինքնամոռաց պարում էիր։

Իսկ դու ի՞նչ արեցիր։

Հանձնեցիր Արցախը, ստորագրեցիր կապիտուլյացիան ու հազարավոր հայերի տարար մահվան բերան։

Ասում ես՝ հաշվետու եմ միայն ՀՀ քաղաքացու առջեւ։

Ոչ, դու հաշվետու ես Ալիեւի ու Էրդողանի առջեւ՝ խելոք կատարելով նրանց հրահանգները։

Էդ հիստերիկ գոռոցներդ էլ վախերիդ արդյունք է, Նիկոլ, քանի որ զգում ես՝ շուտով ՀՀ քաղաքացին քեզ վռնդելու է վարչապետի պաշտոնից։

Ալիեւն ու Էրդողանն էս անգամ դժվար հասցնեն քեզ օգնել…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728