Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովինար Թադևոսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներկայացրել է նորանշանակ պետին

Փետրվար 12,2025 23:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ փետրվարի 11-ի հրամանով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Գարիկ Ծատուրյանը։

Վերոգրյալի համատեքստում քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ պետ, արդարադատության փոխգնդապետ Գարիկ Ծատուրյանին։

Ծովինար Թադևոսյանը նախ՝ շնորհավորել է հիմնարկի նորանշանակ պետին հիմնարկի ղեկավարումը ստանձնելու առթիվ, ապա՝ իր խոսքում նշել, որ Գարիկ Ծատուրյանն ունի երկարամյա աշխատանքային փորձ քրեակատարողական ոլորտում, տիրապետում է համակարգի առանձնահատկություններին, և հույս է հայտնել, որ անձնակազմի հետ նրա համատեղ աշխատանքը կարճ ժամանակահատվածում կտա առավել բարձր արդյունքներ։ Գարիկ Ծատուրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ հավաստիացնելով, որ կներդրվեն բոլոր ուժերը՝ նշված արդյունքներին հասնելու համար։

Ծառայության պետը նաև անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում առկա մի շարք խնդիրների, որոնց շուրջ պետք է իրականացվեն համապատասխան աշխատանքներ։ «Զրո հանդուրժողականություն կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ»,- ասել է Ծովինար Թադևոսյանը՝ ընդգծելով, որ քրեական ենթամշակույթի առկայության, թմրանյութերի և արգելված իրերի ներթափանցման հիմնական պատճառը հենց կոռուպցիոն դրսևորումներն են։

Ծովինար Թադևոսյանը խոսել է նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման կարևորության մասին, առանձնակի նշել, որ վերասոցիալականացման արդյունավետության բարձրացման գործում մեծ դեր ունի հիմնարկի բոլոր ստորաբաժանումների միասնական աշխատանքը, քանի որ քրեակատարողական համակարգի վերջնական նպատակն է հասարակություն վերադարձնել վերասոցիալականացված, իրավահպատակ և դրական վարքագծով անձանց։

 

Հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728