ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այսօր Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում դիտարկում են ընդհուպ հանրակրթական հաստատություններում դիտարկել թմրամիջոցների թեստավորման մասով կոնցեպտի քննարկման ու ներդրման հարցերը:
Որոնք, ըստ նախարարի, թույլ կտան անչափահասների ու երիտասարդների շրջանում շատ ավելի ճիշտ քաղաքականությամբ ավելի բարձր բացահայտողականություն ունենալ: Եվ չընկնել միայն թվերի դաշտում հարցը քննարկելու հետեւից, որովհետեւ, նախարարի խոսքով, երբեմն թվերն իրական պատկերը ցույց չեն տալիս:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ