Լրահոս
Օրվա լրահոսը

Քեթիում ուշ ժամի այրել են գյուղի բնակչի ավտոմեքենան ու անասնակերը

Փետրվար 12,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 7-ին, ժամը 23․15-ի սահմաններում Շիրակի մարզի Քեթի համայնքի բնակիչներից մեկը զանգահարել է «911» ծառայություն՝ տեղեկացնելով, որ անասնակեր ու ավտոմեքենա է այրվում։

Փրկարարական ծառայության  Գյումրի 2 ՀՓՋ խմբից բացի խմբից բացի դեպքի վայր է մեկնել նաև ոստիկանության օպերատիվ խումբը, որին բնակիչ Ա․ Մ․-ն տեղեկացրել է, որ անհայտ անձը կտրող-ծակող գործիքով վնասել է իրեն պատկանող «Զիլ» մակնիշի մեքենայի առջևի երկու անվադողերը, այնուհետ հրկիզել է մեքենայի բենզատարը, ինչպես նաև իրեն պատկանող մոտ 10 հատ խոտի հակերներ։ Քաղաքացու հաշվարկներով՝ իրեն պատճառվել է շուրջ 800․000 դրամի վնաս։

Նա հաղորդում է  ներկայացրել ոստիկանություն՝ նշելով, որ  տեղյակ չէ՝ ով է իրեն վնաս հասցնողը, նկատենք, որ  հանցագործությունը կատարվել է ժամը 22․40-ի սահմաններում։

Գործը Շիրակի մարզի քննչական վարչությունում է։

Լուսանկարը՝ www.azatutyun.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728