Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ եք պատրաստվում փոխել Արարատ Միրզոյանի անունը կամ նրան. պատգամավորը՝ Փաշինյանին

Փետրվար 12,2025 21:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

-Ե՞րբ եք պատրաստվում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կամ անունը փոխել կամ Արարատ Միրզոյանին:

Սա անձնական վիրավորանք չէ,Արարատ Միրզոյանը կների,- այսօր ԱԺ –ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Շատ-շատ էժան եք»,- արձագանքեց Միրզոյանը: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ անջատել տվեց ընդդիմադիր պատգամավորի միկրոֆոնը՝ ասելով. «Ես ձեզ առաջարկում եմ՝ չափի մեջ մնալ, որովհետև կսկսեմ նմանատիպ օրինակներ բերել»:

«Պարոն Մանուկյան, եթե ինձ տրված լիներ լիազորություն անուններ փոխելու, ես նախ կսկսեի ձեզնից և ձեր քաղաքական առաջնորդներից և վստահ եմ՝ այդ լիազորությունը այլ մարդկանց նկատմամբ օգտագործելու որևէ առիթ չէի ունենա, որովհետև նման առիթ գոյություն չէր ունենա: Իսկ ձեր դեպքում ինչու եմ ասում, որովհետև դուք եք այդ առիթը ստեղծում, և այդ առիթը ստեղծեցիք հենց հիմա»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728