Լրահոս
Օրվա լրահոսը

«Աթոռս կորցնելուց չեմ վախենում, որովհետև ինքս եմ գնել, հետս բերել»․Շիրակի մարզպետ

Փետրվար 12,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր լրագրողները դպրոցի տնօրենների հետ հանդիպումից հետո Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեցին, թե  ինչո՞ւ է իր հանդիպումներում հաճախակի կրկնում, որ աթոռը կորցնելուց չի վախենում, սրանով ի՞նչ ուղերձ է հղում մարզպետարանի ենթակա կառույցների ղեկավարներին։

«Այո՛, ես իմ աթոռը կորցնելուց չեմ վախենում, որովհետև աթոռը ինքս եմ առել, հետս բերել։ Փոխքաղաքապետի  պաշտոնը ստանձնելով, երբ աթոռը հետս բերեցի, գնել էի, ու այն ոչ թե շքեղ աթոռ էր, որ ես հարմար պետք է  նստեի, ուղղակի համեստ աթոռ էր, ուղղակի իմն է։ Քաղաքապետը հարցրեց, թե սա ի՞նչ աթոռ է, ասացի՝ հետս եմ բերել, որովհետև պետական աթոռը ժամանակ առ ժամանակ մարդ է  փչացնում, իհարկե՝ կատակով։

Հետո այդ աթոռը իմ հետ գնաց Ազգային ժողով, հիմա էլ իմ հետ եկել է մարզպետարան։ Ու ասում եմ՝ ես աթոռ կորցնելուց չեմ վախենում, որովհետև չեմ կորցնի,  իմ աթոռն է, ես հետս տուն եմ տանելու։

Եթե շատ խորանաք դրա փիլիսոփայության մեջ, ուզում եմ ասել՝ ոչ թե աթոռն է մարդ փչացնում, այլ հիմքում այն տրամաբանությունն է, որ ինչ-որ բան անելուց գիտակցես, որ դա քոնն է, քո սեփականությունն է, դա «Տուն՝ քաղաք Գյումրին է»։

Մարզպետարանի բոլոր ենթակա կառույցները՝ դպրոց, հիվանդանոց քոնն են, եթե որևիցե բանի վերաբերում ենք որպես  քո սեփականություն, շատ ավելի սրտացավ ես վերաբերելու, շատ ավելի հոգատար ես դրա հանդեպ լինելու։

Մենք երբեք մեր տանը ծխախոտը գետին չենք գցում, բայց փողոցով քայլելուց անում ենք։ Երբ գիտակցեցինք, որ Գյումրին մեր տունն է, ծխախոտը երբեք փողոցում չենք գցի։

Ուղերձն այն է, որ բոլորն իրենց աշխատանքին վերաբերեն այդ մոտեցմամբ»,-պարզաբանեց մարզպետը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728