Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ ի՞նչ է ձեր թղթերի վիճակը, որ չեք կարողանում Քի Վեսթի թուղթը գտնեք ձեր արխիվներից, ցույց տաք. խճճվել եք. Գառնիկ Դանիելյան

Փետրվար 12,2025 22:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

-Խոսում եք բանակցային գործընթացից, ասում եք՝ բանակցային գործընթացին ծանոթացել ենք Իլհամ Ալիեւից, նախկին նախագահներից ոչ մեկի հետ չեք խոսել: Ձեր ԱԳ նախարարին հարց եք տվել, էն մնացած ԱԳ նախարարները, որ կան, նրանց մի հատ հանդիպում կազմակերպե՞լ եք, չէ,՛ կարիքը չեք տեսնում: Ի՞նչ ունենք խոսելու, հենա կգնանք Ադրբեջանից կճշտենք էլի, արժե՞ նախկին նախագահների, նախկին ԱԳ նախարարների հետ խոսենք:

Կամ էսքան ասվում է, որ բանակցային որեւէ փուլում Արցախը ՀՀ մաս ճանաչելը չի եղել, բայց պարզվում է՝ եղել է:

Էդ ի՞նչ է ձեր թղթերի վիճակը, որ չեք կարողանում Քի Վեսթի թուղթը գտնեք ձեր արխիվներից, ցույց տաք: Խճճվել եք, ասում եք ՝ թուղթը չենք կարողանում գտնել,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հարցերը Նիկոլ Փաշինյանին ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդհատեց՝ հարցը ձեւակերպեք:

-Ձեւակերպված է,- արձագանքեց Դանիելյանը:

Դանիելյանի հարցին արձագանքեց Նիկոլ Փաշինյանը. «Վերջին վեց ամիսներին ձեր խմբակցությունն անընդհատ մեզ ասում էր՝ հերիք է գնաք նախկիններին, մենք մի օր հավաքվեցինք, ասացինք՝ էս ժողովուրդը ճիշտ է ասում, հերիք է նախկին, նախկին: Եկեք փակենք այդ թեմաները, երբ այդ որոշումը կայացրել ենք, էլի մեզ տանում եք՝ էս ժամանակ էս եղավ, էս ժամանակ էս եղավ…վերադառնանք 2018 թվական, ապրիլի 17: Ես այս դահլիճում չեմ, այստեղից Սերժ Սարգսյանն ասում է հետեւյալը, էնքան չեմ ասել, հիմա արդեն մոռացել եմ: Ասում է՝ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, որովհետեւ Ադրբեջանի ակնկալիքներն անընդունելի են մեզ համար, տեսա՞ք արձագանքը: Այդ հարցի պատասխանը դա է: Ուզում է 107 անգամ այդ հարցը տաք, այդ հարցն ուրիշ պատասխան չունի»:

Երբ ԱԺ դահլիճից եղան դիտարկումներ Սերժ Սարգսյանից պաշտոնը վերցնելու վերաբերյալ, Փաշինյանն արձագանքեց՝ «Սերժ Սարգսյանից չեմ ընդունել պաշտոնը, Կարեն Կարապետյանից եմ ընդունել պաշտոնը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728