Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրթվելը նորաձև է» շարժումը՝ Լեռնավան համայնքում. կրթական շարժումը նոր թափ է հավաքում

Փետրվար 12,2025 19:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կրթվելը նորաձև է» հերթական կանգառը՝ Լոռու մարզի Լեռնավան համայնք։ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը շարունակում է «Կրթվելը նորաձև էա» կրթարշավը, որի նպատակն է հանրային դաշտ բերել կրթվելու դերը և նպաստել դրա նորովի ընկալմանը:

Այս հանդիպումն իրականացվեց Համլետ Մազմանյանի նախաձեռնությամբ, ով նախորդ հանդիպումների ակտիվ մասնակիցներից էր և այս անգամ՝ արդեն նախաձեռնողի դերում,հրավիրել էր կրթական շարժումն իր համայնք։ Սա լավագույն վկայությունն է այն փաստի, որ մերկրթաշղթան ոչ միայն ընդլայնվում է, այլև դառնում է անհատների միջոցով ինքնաբուխշարունակվող շարժում՝ հասանելի դառնալով ավելի լայն լսարանին։ Այն ևս մեկ անգամ ընդգծում է,որ կրթությունը տարածվում է մարդուց մարդ, գաղափարից գործողություն, համայնքից համայնք։

Հանդիպման ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց մտքերով այն մասին, թե ինչու են կարևորում  Կրթվելը Նորաձև Է շարժումը՝ ընդգծելով, որ կրթությունը պետության զարգացման հիմնասյունն է, և շարունակական ուսումը կարևոր պայման է անձնական ու հասարակական առաջընթացի համար։

Տիկին Հակոբյանը, լսելով քննարկման ընթացքում հնչած մտքերը, նշեց, որ մասնակիցների այդչափ ներգրավվածությունն ու հետաքրքրվածությունը ոչ միայն ոգևորում են իրեն, այլև պատասխանատվության բարձր զգացումով լցնում՝ ընդգծելով, որ դեռ ահռելի աշխատանք կա կատարելու։

Լիահույս ենք, որ այս հանդիպումը յուրաքանչյուր մասնակցի կմղի ինքնավերլուծության, ստացած գիտելիքն արժևորելու, ինքն իրեն հարցեր ուղղելու, անահգուրդ սովորելու և ամենակարևորը՝լուծումներ գտնելու ճանապարհին առաջին քայլերը կատարելու։

«Կրթվելը Նորաձև է» նախաձեռնությունը ոչ միայն հանդիպումների շարք է, այլև կրթության գաղափարի շուրջ համախմբված մեծ համայնքի ձևավորման հարթակ: Հանդիպման բոլոր մասնակիցների հետ հետադարձ կապը պահվում է՝ ապահովելով շարունակական երկխոսություն և փոխգործակցություն։ Այս կապակցությամբ, շարժման հանդիպումների բոլոր մասնակիցները հրավիրված են մասնակցելու մարտի 15-ին կայանալիք TED Talk ձևաչափի միջոցառմանը, որի առաջին բանախոսն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728