Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմության մեջ այս ամենը մնալու է որպես սեւ բիծ»

Փետրվար 12,2025 18:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն դատապարտում է ՀՀ ԱԺ-ում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ  վերջին երկու օրերին  հնչեցված հայտարարությունները, որոնք ժխտում են հայ ժողովրդի հերոսական պայքարի պանծալի դրվագները։

Գաղափարազուրկ անհատների մոտ սեփական  փոքրոգությունը, պատմության առջեւ հանցանքի խարանը մաքրելու ապարդյուն փորձերը՝ բացահայտում են այդ մարդուկների իրական պատկերը։

Ցավալի է, որ հայրենի իշխանության աթոռներին հոխորտալով բազմած այդ մարդուկներին է վստահված միջազգային հարթակներում  ներկայացնելու մեր պետությունը

Անարժանապատվությունը նման մարդկանց հոգու խորքում է։ Հայոց պետականության պատմության մեջ այս ամենը մնալու է որպես սեւ բիծ, ամոթալի հիշատակումներ, որոնք սերունդների մոտ օրինակ են ծառայելու՝  որպես հայրենիքի ուրացման ապացույց։

Սա եւս մեկ փաստ է, որ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն չեն ներկայացնում հայ ժողովրդի իդեալները, այլ ծառայում են Հայաստանի դեմ թշնամական տրամադրություններ ունեցող ուժերին եւ  քարոզում նրանց գաղափարախոսությունը։

Կամք եւ վճռակամություն է պետք, որպեսզի պատմության աղբարկղ նետվեն այդ մարդուկները։

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

12 հունվար, 2025թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728