ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին․ «Երեկ ձեր թիմի անդամը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ ուրիշ մակարդակի, մեկ ուրիշ աբսուրդի հասցրեց այս ամենը՝ Արցախի էթնիկ զտման մեջ մեղադրելով հենց արցախահայերին, ովքեր այդքան երկար մնալով՝ այդ վիճակում, մեկ օր, երկու օր դիմադրելուց հետո ստիպված են եղել թողնել Արցախը՝ այլ ճար չունենալով։ Խոսում եք մարդկանց մասին, ովքեր ընտանիքում գրեթե բոլորն ունեն կամ զոհ, կամ վիրավոր։ Այս ճղճիմ խոսույթին դուք միանո՞ւմ եք, թե՞ պատրաստ եք այստեղ ներողություն խնդրել ձեր թիմակցի ասածի համար»։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Կարծում եմ՝ դեռ պետք է պարզենք խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք են ոչ ճղճիմ։ Դուք այս եւ տարբեր ամբիոններում առանց կաշկանդվելու ու սահմանափակման արտահայտում եք ձեր կարծիքը, կարծում եմ, ուրիշներն էլ իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը։ Ձեր հարցի մեջ այնքան փաստական սխալներ կան, որ հիմա, եթե դրանց անդրադառնամ, կարող է պարզվի՝ ներողություն խնդրելու կարիք դուք կունենանք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը կրկնեց, որ նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի։ «Այդ թեմայով ձեր հայրիկին եւ զուգահեռ մյուս գործընկերներին ասացի՝ շատ լավ, եկեք գնանք, ուղիղ եթերում կանգնենք խոսենք։ Դուք ձեր հայրիկի փոխարեն ասացիք, որ բանավիճելու բան չունեք, ի՞նչ եք եկել այստեղ բանավիճում։ Եթե ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, ես ձեզ հետ ընդհանրապես բանավիճելու բան չունեմ։ Մի հատ հայրիկին այսօր երեկոյան հարցրեք՝ ամեն դեպքում կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա»,- ասաց Փաշինյանը։
Լեւոն Քոչարյանն արձագանքեց․ «Ես հասկացա մի բան՝ Ալեն Սիմոնյանի խոսույթի հետ դուք համաձայն եք, ով վիրավորել է 120 հազարից ավելի մեր հայրենակիցներին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նիկոլ Փաշինյանը նաեւ հարց ուղղեց Լեւոն Քոչարյանին․ «Ասում եք՝ արցախահայերը էթնիկ զտման են ենթարկվել, դուք 1998 թվից Երեւանում էլ, մնացած բոլոր տեղերում էլ տուն, տեղ, բիզնես, միլիոններ, միլիարդներ։ Որ էթնիկ զտման մասին եք խոսում, ձեզ ո՞վ է էթնիկ զտման ենթարկել որ 1998 թվից Հայաստանում եք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ