Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարճել է  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուպ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը  պետական օժանդակության  տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը

Փետրվար 12,2025 18:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տեղեկացնում եմ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուպ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը  պետական օժանդակության  տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։

Վարույթի շրջանակում  իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրված օժանդակության մասնաբաժինը սպորտային և այլ միջոցառումների կազմակերպման շուկայում գործող կազմակերպիչ-ընկերությունների հասույթի ընդհանուր ծավալում կազմել է ընդամենը 7,06 տոկոս։

Ընդ որում, միջոցառումների կազմակերպման շուկան բավականին լայն է, և Հանձնաժողովի ուսումնասիրությունը վերաբերել է շուկայի  որոշակի հատվածին։ Մինչդեռ ամբողջ շուկայի գնահատման պարագայում «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրված օժանդակության մասնաբաժինն ավելի կնվազեր, հետևապես անգամ համերգը տեղի ունենալու և տրամադրված պետական օժանդակության օգտագործման պարագայում շուկայում մրցակցության սահմանափակման հնարավորություն չէր առաջանա։

 

Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ՝

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728