Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան, hրապարակայնացրու բոլոր փաստաթղթերը. Էդուարդ Շարմազանով

Փետրվար 12,2025 18:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյան, հերթական անգամ ՀՀԿ-ի անունից պահանջում եմ հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։

Փաշինյանն ինքն իրեն անկյուն է մտցրել։

Մեկ ասում է՝ թող նախկին ղեկավարները գան բանավեճի։

Մեկ հրաժարվում է Աշոտյանի ու Օսկանյանի հետ բանավեճից։

Մեկ ասում է՝ բանավիճելու բան չունեմ։

ՀՀԿ-ն մի քանի անգամ պահանջել է նրանից հրապարակել բոլոր փաստաթղթերը։

Ավելին.ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 2022-ի ապրիլի 23-ին լրագրողներին առաջարկել է պահանջել Նիկոլից հրապարակել 2019-ին ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից իրեն առաջարկված փաթեթը։

ՀՀ առաջին նախագահի անունից ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը մի քանի անգամ պահանջեց հրապարակել բոլոր փաստաթղթերը։

Նման առաջարկ արվեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։

Նիկոլը դա չարեց։

ՀՀԿ-ի անունից ես պահանջել ու պահանջում եմ Փաշինյանից հրապարակել 1994-ից սկսած պաշտոնական բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։

Թող հրապարակի, որ հասարակությունը համոզվի, թե ինքը ինչպես է բերել պատերազմ ու հանձնել Արցախը։

Սա է մեր պահանջը, Նիկոլ։

Հրապարակայնացրու բոլոր փաստաթղթերը։

Մնացածը զավզակություն է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728