Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգելի տիկին Սարգսյան, քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարը ձախողվում է»․ Հայկ Սարգսյան

Փետրվար 12,2025 18:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հարգելի տիկին Սարգսյան, քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարը ձախողվում է՝ դատաիրավական համակարգի որոշ ներկայացուցիչների ոչ բավարար ջանքերի կամ կաշկանդվածության պատճառով»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Նա հարցրեց՝ ի՞նչ աշխատանք է տարվում քրեական ենթամշակույթը մեր քաղաքացիների միջից արմատախիլ անելու համար։

Ի պատասխան՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձավ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Նա ասաց, որ քրեական ենթամշակույթին վերաբերող օրենսդրական կարգավորման մեջ պետք է կատարեն փոփոխություններ, որպեսզի կարողանան կարգավիճակ ունենալը դիտարկել քրեական պատասխանատվության ենթակա։ Այսօր քրեական պատասխանատվություն է նախատեսված կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար, սակայն կարգավիճակի գոյությունը չի դիտարկվում որպես քրեական պատասխանատվություն։

«Այս պահին վարչապետի հանձնարարականով մշակված է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որն առաջիկա օրերին կհանրայնացվի, որով կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի որպես քրեական պատասխանատվության առարկա։ Սրանով կկարողանան որոշակի առումով փոփոխություն մտցնել պրակտիկայում»,- ասաց Արփինե Սարգսյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728