Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մեր թիմը նվաճեց առաջին մեդալը։
Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան/Գրիգոր Պողոսյան/Արմեն Գևորգյան եռյակը դարձավ 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։
Մեր մարզիկները 1120 միավորով սահմանեցին նաև Եվրոպայի առաջնության ռեկորդ։
Կարդացեք նաև
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա