Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք զավթված ենք ներսից, Ադրբեջանը որեւէ հաղթանակ չի տարել՝ հայության, արցախահայության հանդեպ. Լարիսա Ալավերդյան

Փետրվար 12,2025 16:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Բացարձակապես հավակնություն չունեմ մեկնաբանել մի անձի, որը չի տիրապետում հայերեն լեզվին եւ տառապում է անթքապահությամբ, թուքը չի կարողանում բերանում պահել: Դա պատահական չէ, բոլորն են տեսել, որ նույն այդ ցավով տառապում է նաեւ նրա մայրը: Մոռանալով հայոց լեզվի ճոխ բառապաշարը՝ նա ցանկասեր երիտասարդներին ներհատուկ ժեստ է ցույց տալիս խուլիգանական, որը սեռական հայհոյանք է նշանակում: Ես միշտ ասում եմ, որ չեմ կարող մեկնաբանել այն անձանց, որոնք ընդհանրապես հեռու են այն ամենից, ինչը բնութագրում է նորմալ մարդուն»,- «Հայելի» ակումբում ասաց ՀՀ մարդուն իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքին:

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում, ինչ հայտարարվում է, այդ բոլոր գործողությունները ներհատուկ են ազգի տականքներին: Կարծում եմ՝ վաղուց ամեն ինչ պարզ է առնվազն գրագետ ժողովրդի համար: Սկզբից ազգին դարձնում են ցեղ, շողոքորթում, ժողովրդին դարձնում են ամբոխ եւ անում իրենց ուզածը…Կա ազգի տականքի բավականին տարածված բնորոշումը, Նժդեհն ասում էր՝ տականքը ազգի ազգուրաց տարրն է, անդիմագիծ է որպես հայ, զզվելի՝ որպես մարդ…»,-հավելեց Լարիսա Ալավերդյանը՝ մեջբերելով Նժդեհին:

«Ես 2018-ից ասում եմ, որ մենք զավթված ենք ներսից, Ադրբեջանը որեւէ հաղթանակ չի տարել…Այս իշխանությունը եկել է պատրաստի ծրագրով՝ Արցախը բռնակցել Ադրբեջանին, Հայաստանը դարձնել Թուրքիայի ուղղակի կցորդ Ադրբեջանի կցորդը: Այս հայատյաց թիմի, խավի առաջնորդը խոստովանել է, որ կարող էր հողերը հանձնել առանց զոհերի, բայց զոհաբերությունն էլ է մտնում սրանց»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728