Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաղեստինը եղել է Օսմանյան կայսրության կազմում». Դավութօղլուն առաջարկել է Գազան կցել Թուրքիային

Փետրվար 12,2025 16:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Region Monitor. Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն առաջարկել է Գազայի հատվածում հանրաքվե անցկացնել և այն կցել Թուրքիային։

Նրա խոսքով՝ Գազան կարող է դառնալ ինքնավար շրջան Թուրքիայի Հանրապետության կազմում:

Դավութօղլուն, հիշեցնելով, որ Պաղեստինը ժամանակին եղել է Օսմանյան կայսրության կազմում (1516-1917 թթ.), նշել է.

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է վերցնել բնական գազի հանքավայրերը, որոնց նկատմամբ իրավունքներ ունեն պաղեստինցիները։ Վերջին օրինական պետությունը, որի կազմում ապրում էր Գազայի ժողովուրը,  Օսմանյան կայսրությունն էր: Մենք Օսմանյան կայսրության օրինական իրավահաջորդն ենք։ Թող Գազայի բնակիչները հանրաքվե անցկացնեն և միանան Թուրքիայի Հանրապետությանը՝ որպես ինքնավար շրջան, մինչև Պաղեստինի պետություն ստեղծվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728