Տաշքենդում ավարտվել է շախմատի «2nd International Chess Tournament AL-Beruniy» միջազգային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում էին գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը:
Մեր տղաները կայացած ինը տուրում չեն կրել ոչ մի պարտություն եւ 6,0-ական միավորով զբաղեցրել են մրցաշարային աղյուսակի 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները: Իսկ հաղթող ճանաչվել է տանտերերից գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ