Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով. տեղեկանում ենք CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանի ֆեյսբուքյան գրառումից
Խորհուրդը վկայակոչել է այն փաստը, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում հանգեցրել են 120,000 հայերի բռնի տեղահանման և դարավոր մշակութային ժառանգության կորստի։
Խորհուրդը ՄՔԴ դատախազից պահանջում է համաձայն Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի.
– ընդունել բավարար հիմքերի առկայությունը Ղարաբաղի դեմ 2020-2023թթ. հանցագործությունները հետաքննելու համար։
Կարդացեք նաև
– Իլհամ Ալիևի, ինչպես նաև ԼՂՀ-ում 2020-2023 թվականներին հանցագործություններին մասնակցած բոլոր անձանց ձերբակալության միջազգային օրդեր տալ։
CCAF-ի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը ավելի վաղ կոչ էին արել Ֆրանսիայի իշխանություններին դիմել ՄՔԴ: