Լրահոս
Օրվա լրահոսը

2023թ սեպտեմբերի 19-ին կրակոցներից 20 րոպե առաջ Ալեն Սիմոնյանը զանգել է Դավիթ Իշխանյանին. Արցախի խորհրդարանի պատգամավոր

Փետրվար 12,2025 16:08

«Նախ պետք է կողմնորոշվենք, թե ո՞ր Ալեն Սիմոնյանն է նման բան ասել՝ Ակնան իր հայրենիքը համարո՞ղ Ալեն Սիմոնյանը, մարդկանց վրա թքո՞ղ Ալեն Սիմոնյանը, թե այսօր ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը»,- «Հայելի» ակումբում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ խորհրդարանում արցախցի լրագրողին արած այն արտահայտությանը, թե կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ։

«Ալեն Սիմոնյանը խնդիր ունի Նիկոլից ավելի Նիկոլ ձեւանալու համար…Մենք բոլորս գիտենք, որ Արցախը հանձնված է Նիկոլ Փաշինյանի եւ իր խունտայի կողմից, որի մեջ մտնում է նաեւ այդ անձնավորությունը՝ Ալեն Սիմոնյանը: Եվ ստորագրությամբ են հանձնել, եւ պայմանավորված պատերազմ սկսել, մեղավորը իրենք են, որ Եռաբլուրն այսքան մեծացել է: Շուրջ 5000 զոհ ունենք, որի անմիջական պատասխանատուն եւ մեղավորը հենց այդ նույն մարդիկ են: Այսօր նրանք արդարանալու խնդիր ունեն:

Երբ այդ նույն Ալեն Սիմոնյանը նստած էր իր կաբինետում կամ իր թանկարժեք մեքենայում, այնտեղից երեւի չէ՞ր երեւում, թե Արցախում ինչ է կատարվել: Չնայած համոզված եմ, որ իրենք շատ լավ գիտեին, նրանց հետ այդ ամենը պայմանավորված է եղել:

Մի բան կասեմ, երբ 2023թ սեպտեմբերի 19-ին ԱԺ պատգամավորներով, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետ գտնվում էինք Ասկերանում, հանդիպում էինք Ասկերանի ակտիվի հետ, Ալեն Սիմոնյանը զանգեց Դավիթ Իշխանյանին: Դավիթ Իշխանյանը նրա հետ խոսելուց հետո, երբ վերադառնում էինք Ստեփանակերտ, արդեն լսվել էին առաջին կրակոցները, այդ կրակոցներից 20 րոպե առաջ էր Ալեն Սիմոնյանը զանգել Դավիթ Իշխանյանին: Դավիթ Իշխանյանն այն ժամանակ ասաց, թե հիմա է հասկանում՝ ինչու է Ալեն Սիմոնյանը զանգում: 3 անգամ Ալեն Սիմոնյանը հարց էր տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է: Դավիթ Իշխանյանը պատասխանել էր՝ այո: Նորից է հարցրել՝ իրո՞ք ամեն ինչ կարգին է:

3 անգամ նույն հարցը կրկնելուց եւ դրանից հաջորդած առաջին կրակոցները լսելուց հետո բոլորս հասկացանք, որ Ադրբեջանը պետք է հարձակվի: Այդ մարդիկ բոլորից լավ գիտեն իրենց գործողությունների եւ հանցավոր անգործության մասին…»,-ընդգծեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728