«ՔՊ կուսակցությունը և խմբակցությունը հերթական անգամ խաբում են ձեզ։ Վստահորեն հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ-ում վիզաների ազատականացում չի լինելու, Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ-ն չի դառնալու ԵՄ անդամ»,- ՀՀ ԱԺ ամբիոնից վստահեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Ըստ նրա՝ այս արժեհամակարգը կրող, կեղծ ժողովրդավարությունը կրող ու քարոզող որևէ իշխանության եվրոպական որևէ երկիր չի սպասում․ «Որ խոսքս պատկերավոր լինի, ասեմ՝ ԵՄ-ում մեզ միայն ժպիտով ասում են՝ կտրոն քաշեք և հերթ կանգնեք։ Սպասեք ձեր հերթին, կգա, կմտնեք, չի գա, չեք մտնի, ամենայն հավանականությամբ այս տեմպերով մեր հերթը դեպի ԵՄ չի էլ գա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ