Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք պետք է անընդհատ արդարանաք ու անընդհատ թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի ժողովրդից ներողություն խնդրեք, այլ ճակատագիր չունեք. Ալեն Սիմոնյան

Փետրվար 12,2025 15:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը

Այսօր Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ տղեն իրեն թույլ է տվել լրագրողների մոտ բարոյականության և սրիկայության մասին խոսել և իմ անունը տալ: Իր խոսքը պնդեցնելու համար մի հատ էլ հղում է անում տանջված ղարաբաղցի ժողովրդի վրա ու հետն էլ ասում, որ դե  կարող է մարդիկ կան, ովքեր Հյուսիսայինում տուն ունեն:

Թե մեկը չկա հարցնի` նախ դու կամ քո հայրը ի՞նչ կապ ունեք Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի հետ, ոչ ընդեղ եք ընտրվել, ոչ` Հայաստանում: Կամ, որ այդքան սրտացավ ես, բա բիզնեսները, տները, Հյուսիսայինի տները խանութները, բջջային հեռախոսները կամ մեքենաների սալոնները ու  ԲԱՆԲՈՆԵՐԿԱ հյուրանոցները ինչի՞ Ղարաբաղում չէին, կառուցվում, բայց էս թեման շատ չեմ ուզում շարունակեմ. այդ ազգանունի ու քո հոր  արածների բերումով դուք քաղաքական իմաստով «բոքսի տանձիկ եք», ինչքան ուզենան` կասեն, կասեն, կասեն ու էլի ասելիք կմնա: Էլ չեմ ասում` դու ուր,  քաղաքականությունն ուր։

Դու ԱԺ-ում ես մի բանի համար. եկել եք նախկինում արածը քաղաքական անձրևանոցի տակ պատսպարելու նպատակով: Ձեզ համար հայ մարդը ուր էլ լինի՝ միևնույնն է: Բայց դու մոռացիր էս սաղ թեմաները և կենտրոնացիր և մտածիր Մեղրին Ալիևին տալու շուրջ հորդ շարունակական բանակցությունների մասին, բանակցությունների` ուր ոչ միայն Հայաստանի Սյունիքի մի մասն էիք բանակցում Ադրբեջանին հանձնելու մասին, այլ նաև Ղարաբաղի մի մասը, սահմանադրությամբ ամրագրված մի մասը հանձնելու մասին:

Ու էն մանկապարտեզի արդարացումները և կոկորդիլոսի արցունքները, թե, բա այնտեղ չկա չէ՞, որ Քոչարյանը ինչ է ասել, անընդհատ կրկնիր, բայց հիշի, որ դրա մասին կա ոչ միայն այս մեծ ռեպորտաժը, կա նաև Վազգեն Սարգսյանի Մեղրիում հայտնի ելույթը հոկտեմբերի 27-ից օրեր առաջ, հետո հիշի, որ կա տիկին Ռիմա Դեմիրճյանի հուշերը, և «Մեղրի տարհանման պլան» և շարունակաբար արդարացիր, արդարացիր կարմրի ու արդարացիր, արդարացիր ու կարմրի ու հետո էլի արդարացիր:

Ասում են` Պիղատոսը, ով Հիսուսին ուղարկեց խաչին գամվելու, հետո դուրս եկավ մարդկանց մոտ և հրապարակային լվաց ձեռքերը, ասաց, որ նրա արյունը իր ձեռքերի վրա չէ, այլ հրեա ժողովրդի, ու հիմա նրա պատիժը դժոխքում այն է, որ նա անընդհատ լվանում է իր ձեռքերը ու անընդհատ արյուն է հոսում: Դուք պետք է անընդհատ արդարանաք ու անընդհատ թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի ժողովրդից ներողություն խնդրեք, այլ ճակատագիր չունեք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728