«Պետք է ասեմ՝ ոչ այս կողմի հիմնավորումների հետ եմ համաձայն, ոչ էլ նախաձեռնող խմբի։ Համամիտ եմ նախագծի բուն էության հետ․ անհրաժեշտություն է գործընթաց մեկնարկելը։ Բայց թե ինչ հիմնավորումներով են համեմել մեր գործընկերներն այս նախագիծը, անիրատեսական են, ստեղծում են կեղծ ակնկալիքներ մեր հասարակության մոտ»,- հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը` անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնության հետ կապված քննադատություններին և նախաձեռնող խմբի հիմնավորումներին։
Ըստ պատգամավորի՝ ընդդիմության շեշտադրումները նպաստեցին նրան, որ հասարակությունում ձևավորվեն այն կեղծ պատկերացումները, թե սա անվտանգային նախաձեռնություն է, կփոխի ՀՀ անվտանգային ճարտարապետությունը։
Նախագծում նշված հիմնավորումների մասին Սոնա Ղազարյանն ասաց․ «Այս գործընթացի՝ հավանություն ստանալու դեպքում անշրջելի են դառնալու ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացները։ Այսպիսի ամրագրում կա։ Ես կարծում եմ, որ ՀՀ-ն 2018-ին է ընտրել ժողովրդավարական գործընթաց, որևէ արտաքին դերակատարների հետ կապ չունի, սա մեր ներքին որոշումն է։ Ժողովրդավարական գործընթացն անշրջելի դարձելու համար ՀՀ իշխանությունն է, որ ներդնում է այն բոլոր ինստիտուցիոնալ լուծումները, որոնք իսկապես այն դարձնելու են անշրջելի»։ Դիմելով Արտակ Զեյնալյանին՝ Սոնա Ղազարյանն ասաց․ «Ցավով եմ նշում, բայց Դուք նույնպես իրական Հայաստանի կոնցեպտից շեղվում եք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ