Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան արտադրում է լազերային ՀՕՊ համակարգ

Փետրվար 12,2025 15:29

Ermenihaber. Թուրքական ռազմարդյունաբերական «Roketsan» ընկերությունը հրապարակել է տեղական միջոցներով արդիականացված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «Alka» համակարգի փորձարկման կադրերը: Այն լազերային է և ունի 750մ հեռահարություն։

Այդ համակարգի կարողունակությանն է անդրադարձել ընկերության գործադիր տնօրեն Մուրադ Իքինջին: Նշել է, որ համակարգը ռազմավարական նշանակություն ունի Թուրքիայի համար, քանի որ այն ունակ է ավելի ուժեղ պաշտպանություն ապահովել նաև այժմ արտադրության փուլում գտնվող թուրքական 2-րդ ավիակիր «Mavi Vatan» նավի համար:

Իքինջիի խոսքով՝ այն նպաստելու է Թուրքիայի կողմից կատարելագործվող «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի կարողունակության բարձրացմանը ևս:

Թուրքական ընկերության գործադիր տնօրենն ընդգծել է նաև, որ մտադիր են ամենակարճ ժամանակահատվածում ավարտել «Երկաթե գմբեթի» ստեղծման աշխատանքները:

Թուրքական մամուլում նշվում է, որ հիշյալ համակարգն արդեն ձևավորման վերջին փուլում է:

Նշենք, որ Թուրքիան մտադիր է ամուր ՀՕՊ համակարգ ստեղծել, որը հիմնված կլինի միայն տեղական ռազմարդյունաբերության վրա: Նմանատիպ բազմաշերտ համակարգ ունի նաև Իսրայելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728