Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլուխները պատին են տալիս»․ Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանին Մեղրին հանձնելու հարցում մեղադրելու առիթով

Փետրվար 12,2025 14:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Գլուխները պատին են տալիս»,- լրագրողների այն հիշեցմանը՝ իշխանությունները շարունակում են մեղադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ բանակցել է Մեղրին հանձնելու համար, այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Փաստմանը՝ Պետդեպարտամենտի փաստաթղթերը հակառակն են ցույց տալիս, Լևոն Քոչարյանն ի պատասխան ասաց․ «Իրականությունն այն է, որ նման առաջարկ եղել է Հեյդար Ալիևի կողմից, ու այդ բանակցությունների արդյունքում ՄԽ համանախագահներին տրվել է մի թուղթ, որտեղ խոսք է գնացել Արցախի միացմանը ՀՀ-ին։ Դրա դիմաց Ադրբեջանը ստանում էր ընդամենը ճանապարհ, որը կկապի Նախիջևանի հետ Ադրբեջանին։ Նույնիսկ թղթում նշված է, որ ոչ ճանապարհի տակի հողը, ոչ օդային տարածքը Ադրբեջանին չի պատկանում։ Իրենք, որ գալիս, ասում են՝ Մեղրին հանձնելու շուրջ են բանակցություն․․․ տխմարությունն էլ պետք է չափ ունենա»։

Բայց Պետդեպարտամենտի թղթերում պնդում է արվում, որ Քոչարյանն ու Ալիևը համաձայնել են Մեղրին փոխանակել Արցախով․ «Ցանկացած բանակցությունների արդյունքն այն փաստաթուղթն է, որն արդյունքում ծնվում է։ Մեր դիվանագիտությունը, եթե կարողացել է հասնել նրան, որ Ալիևն այդ ցանկությունն ունեցել է, բայց բանակցությունների արդյունքում թուղթը փաստացի, որ սեղանին դրվել է, նման բան չի եղել։ Այստեղ մենք ի՞նչն ենք քննարկում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը 2001-ի ապրիլի 3-ին՝ Ֆլորիդայի Քի Ուեսթ քաղաքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել