Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնակցելու եմ Գյումրու քաղաքապետի ընտրություններին․ ձևաչափի մասին կասեմ»․ Մարտուն Գրիգորյան

Փետրվար 12,2025 14:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Որոշում ունեմ․ մասնակցելու եմ Գյումրու քաղաքապետի ընտրություններին։ Կոնկրետ ձևաչափի հետ կապված մոտ օրերս հստակ հայտարարություն կանեմ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

Նա վստահեցրեց՝ նորմալ ընտրություններ են լինելու․ «Գյումրեցիներն ընտրելու են իրենց քաղաքապետին։ Ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը, մի քանի օրից հստակ կասեմ մասնակցության ձևաչափը։ Բոլորի հետ էլ բանակցություն կա»։

Հարցին՝ իշխանության հե՞տ էլ, նա այսպես պատասխանեց․ «Իշխանության հետ ոչ մի բանակցություն, համագործակցություն չկա։ Այդ փաստն արդեն երևի վեց տարի է նաև խորհրդարանում իմ աշխատանքով եմ ապացուցել, որ բացառվում է իշխանության հետ համագործակցությունը»։

Մարտուն Գրիգորյանը հայտարարեց՝ իրեն ոչ մի քաղաքական ուժ չի պարտադրել․ առաջադրվելու որոշումն իրենն է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728