Սառա Խաթունը Ակ-կոյունլուների առաջնորդ Փիր Ալի Բայանդուրի դուստրն էր, բյուզանդական արքայադուստր Մարիա Կոմնենոսի թոռնուհին, թուրքմենական Ակ-կոյունլուների պետության ամենահզոր տիրակալ Ուզուն Հասանի մայրը, որի օրոք դիվանագիտական առաքելություն է իրականացրել տարբեր երկրներում։ Սառա Խաթունը մեծ ազդեցություն է ունեցել որդու վրա։
Իր փայլուն դիվանագիտական կարողությունների շնորհիվ Սառա Խաթունը հայտնի էր նաև Արևմուտքում։ Նա անձամբ է բանակցել օսմանյան սուլթան Մեհմեդ II-ի հետ։
Պատմական այս իրողությունները որևէ կապ չունեն Ադրբեջան պետության և ադրբեջանցիների հետ։ Թուրքմենական և բյուզանդական ծագում ունեցող կինը երբևէ չէր կարող պատկերացնել, որ իրեն կարող են հռչակել 15-րդ դարում գոյություն չունեցող «ադրբեջանական դիվանագիտության առաջին կին» ներկայացուցիչը։
«Գեղարդ» հիմնադրամ
Կարդացեք նաև