Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիների կողմից մեզ ուղղված բողոքները կարդում եմ անձամբ, ըստ դրա հստակեցնում եմ ձեզ ուղղված իմ պահանջները. Աննա Վարդապետյան

Փետրվար 12,2025 15:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը ներկայացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված վարույթներին:

Սևակ Պողոսյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  դատախազության դատախազների հսկողության ներքո գտնված քրեական վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 672 վարույթ՝ 731 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 566 վարույթ՝ 635 անձի վերաբերյալ): 2024 թվականին դատարանում ավարտվել է 617 անձի վերաբերյալ 585 գործ  (2023 թվականին` 382 գործ՝ 402 անձի վերաբերյալ):

Հանրապետության գլխավոր դատախազը, ի թիվս այլնի, դատախազներին հանձնարարել է 2025 թվականին ևս ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը: «Քաղաքացիների կողմից մեզ ուղղված բողոքները կարդում եմ անձամբ, ըստ դրա հստակեցնում եմ ձեզ ուղղված իմ պահանջները, առաջնահերթությունները: Դատախազության կադրային քաղաքականությունն էլ իրականացվում  է յուրաքանչյուր դատախազի աշխատանքի որակի գնահատման հիման վրա: Ի՞նչ եմ ակնկալում յուրաքանչյուր դատախազից՝ անտարբեր չլինել ձեր աշխատանքի նկատմամբ, լինել պատասխանատու. յուրաքանչյուր վարույթ մարդու ճակատագիր է»,- նշել է Աննա Վարդապետյանն ու մի շարք ուղղություններով տվել հանձնարարականներ, սահմանել ժամկետներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728