Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիզաների ազատականացում 2026-ին չի լինելու, բայց կառավարությունն ամենակարևոր քաղաքական հարցը լուծել է»․ Արման Եղոյան

Փետրվար 12,2025 13:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վիզաների ազատականացումը որևէ կապ չունի ԵՄ անդամակցության գործընթացի հետ»,- խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Անդրադառնալով ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն հայտարարություններին, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք վիզաների ազատականացում չի լինի, Արման Եղոյանն արձագանքեց․ «Տիկի′ն Թովմասյան, վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի ամենակարևոր փուլն արդեն տեղի է ունեցել։ Դա երկխոսության մեկնարկն է։ 2026-ին չի լինելու, դա հիմա էլ կարող եմ ասել։ Իսկ 2026-ին ընտրություններ են։ Քանի որ բուն գործընթացը կարող է մի քանի տարի տևել և կապված է ոչ թե քաղաքական խնդիրների, այլ տեխնիկական խնդիրների հետ։ Արդեն այս կառավարությունն ամենակարևոր քաղաքական հարցը լուծել է։ Երկար ջանքերից հետո մեզ հաջողվեց համոզել բոլոր 27 երկրներին էս որոշումը տալ»։

Անդրադառնալով նախաձեռնության նախաբանի հետ կապված մտահոգություններին՝ Արման Եղոյանն ասաց․ «Ես առաջարկը ներկայացրել եմ լիազոր ներկայացուցչին։ Առանց նախաձեռնող խմբի լիազորի համաձայնության՝ մենք չենք կարող օրենքի նախագծի փոփոխություն անել։ Մենք կարող ենք այն կամ ընդունել, կամ մերժել»։

Նա հորդորեց ընդդիմությանը խոսքը կտուրը չգցել ու ասել, որ ԵՄ-ին անդամակցությունն ի՞նչ վտանգ է սպառնում ՀՀ-ին և ո՞ւմ կողմից։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Օրինագծին կողմ  քվեարկեց 63 պատգամավոր, 7–ը դեմ էին, ձեռնպահ քվեարկություն չեղավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728