ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենքի նախագծի քվեարկությունից առաջ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց․ «Հայաստան խմբակցությունը չի մասնակցելու այս հարցի քվեարկությանը, և նաև եզրափակիչ ելույթներում հիմնական զեկուցողների խոսքերը ևս ցույց տվեցին, որ չկա որևէ բովանդակային հակափաստարկ մեր խմբակցության պատգամավորների ներկայացրած դիրքորոշումներին»։
ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ 20 րոպե ընդմիջում խնդրեց ու հայտարարեց․ «Եվս մեկ անգամ նշեմ, որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու այս նախագծին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ