Լրահոս
Օրվա լրահոսը

Ագրարայինի նախկին ռեկտորը վստահեցնում է՝ բանկում իր աշխատանքը վճարովի հիմունքներով չի եղել

Փետրվար 12,2025 12:38

Yerkir.am-ը գրել էր, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանը ռեկտոր եղած ժամանակ 2022թ,ապրիլի 28-ին դարձել է ԱԿԲԱ բանկի խորհրդի անդամ, մինչդեռ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ ռեկտորը չի կարող միաժամանակ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից, իսկ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում ասվում է, որ բանկի խորհրդի անդամները վարձատրվում են:

Aravot.am-թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապվեց Վարդան Ուռուտյանի հետ: «Այդ աշխատանքը վճարովի հիմունքներով չի եղել, այլ մեկնաբանություն չունեմ, եւ հետո ես արդեն մեկ տարի է ռեկտոր չեմ »,- հեռախոսով փոխանցեց Վարդան Ուռուտյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728