Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիվա Արմենիա»-ն թողարկում է առաջին պարտատոմսերը 80 մլն ԱՄՆ դոլար ծավալով

Փետրվար 12,2025 12:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վիվա Արմենիա» ՓԲ Ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ «Վիվա Արմենիա»-ն թողարկել է դոլարային պարտատոմսեր` 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները «Վիվա Արմենիա»-ն ուղղելու է վարկերի վերաֆինանսավորմանը, կապիտալ և ռազմավարական այլ ծախսերի իրականացմանը:

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 7.65% (6 ամիս վճարման պարբերականությամբ), շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխումը կմեկնարկի 2025թ. փետրվարի 12-ին և կտևի 90 աշխատանքային օր։

«Պարտատոմսերի հրապարակային առաջարկը Viva-ի զարգացման տրամաբանական շարունակությունն է՝ հիմնված ընկերության բարձր շահութաբերության, դրամական կանխիկ հոսքերի կայունության, աճի տպավորիչ տեմպերի, բիզնես մոդելի արդյունավետության, տեխնոլոգիական նորարարության ու շուկայում զբաղեցրած առաջատար դիրքի վրա: Բացառիկ մրցակցային առավելությունները Viva-ին թույլ են տալիս մուտք գործել զարգացման նոր փուլ՝ անհատներին ու ինստիտուցիոնալ ներդրողներին հնարավորություն տալով մասնակցել Viva-ի ռազմավարական նախագծերի ֆինանսավորմանը գրավիչ պայմաններով: Վստահ ենք, որ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում մենք կներգրավենք նոր ռեսուրսներ՝ էլ ավելի արագացնելու ընկերության աճի տեմպերը, կապիտալացնելու շուկայի հնարավորություններն ու գործելու ՏՀՏ ոլորտը զարգացնելու մեր առաքելությանը համահունչ»,- ասել է «Վիվա Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Ուրախ ենք, որ 2025 թվականը սկսում ենք հայկական կապիտալի շուկայի համար հերթական կարևոր նախագծով. հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Վիվա Արմենիա» ընկերությունը, վաղուց լինելով ցանկալի թողարկողների շարքում, շուկա է մուտք գործում բավականին համարձակ առաջարկի ծավալով։ Հաջողությամբ տեղաբաշխելուց հետո այս թողարկումը հավակնում է դառնալ ամենախոշորն արտարժութային պարտատոմսերի շուկայում: Նման առաջատար և ֆինանսապես կայուն ընկերության մուտքը Հայաստանի կապիտալի շուկա նշանակալի իրադարձություն է, և, անշուշտ, իր կարևորագույն տեղն է ունենալու շուկայի զարգացման գործում»,- նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ – Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլ. հասցեին՝ [email protected]։

Առաջնային տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։

«Վիվա Արմենիա» ՓԲԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. հունվարի 22-ի Թիվ 1/17 Ա որոշմամբ: Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ազդագրում:

«Վիվա Արմենիա»-ի մասին

Viva-ն Հայաստանում հեռահաղորդակցային ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարն է, որն իր բաժանորդներին առաջարկում է շարժական և ֆիքսված կապի ծառայություններ, ինչպես նաև ամպային ծառայություններ և այլ կոնվերգենտ պրոդուկտներ: Ընկերութունն առաջատար է նաև հեռահաղորդակցության ոլորտում մեծ թվով առանցքային տեխնոլոգիաներ ու լուծումներ, նորարար սակագնային պլաններ ու ծառայություններ գործարկելու առումով:

Viva-ն խստորեն հետևում է գործարար բարեվարքության և համապատասխանության միջազգային բարձր ստանդարտներին, ինչն ընկերությանը թույլ է տալիս ապահովել կայուն զարգացում և կանխարգելել հնարավոր ռիսկերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728