Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենաիրատեսականն իմ ֆանտազիան է»․ Գառնիկ Դանիելյան

Փետրվար 12,2025 11:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ամեն ինչից խոսեցինք, ասացինք, ամեն մեկն իր ֆանտազիաները ներկայացրեց, ինձ թվում է՝ ամենաիրատեսականն իմ ֆանտազիան է»,- խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնության առիթով քննարկումներին։

Ըստ պատգամավորի՝ ցանկություն հայտնելու պակաս մենք չենք ունեցել․ «Ինձ թվում է՝ մենք ցանկությունները պարզ հայտնել ենք, էլ ո՞նց հայտնենք։ Մանավանդ ձեր իշխանությունը լիուլի հայտնել է ցանկություն։ Օրինակ՝ պարտադի՞ր է, որ այսքան մարդ բանուգործը թողնի, գա այստեղ ցանկություն հայտնի։ Ձեզնից առաջ էլ են հայտնել այդ ցանկությունները։ Դրա պակասը չկա, էլի։ Եթե կոնկրետ ԵՄ գործընկերներն ուզենան մեզ հետ ավելի հեռուն գնալ, մեր գործընկերներն ասացին,  որ դրա համար կա CEPA»։

Գառնիկ Դանիելյանը հորդորեց ավելի խորաթափանց լինել ու մտածել մեր ազգային ու պետական շահերի մասին․ «Գետնի վրա իրողությունների հետ պետք է հաշվի նստենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728