Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում եմ հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով ձեռնպահ մնալ առանց ծայրահեղ անհրաժեշտության դատարաններից կալանքը որպես խափանման միջոց հայցելուց. Նարեկ Ալոյան

Փետրվար 12,2025 11:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փաստաբան Նարեկ Ալոյանի ֆեյսբուքյան գրառումը

Տնային կալանքը 2024թ.-ին ունեցել է 98,9% արդյունավետություն

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունից ստացված գրության համաձայն` 2024թ-ի ընթացքում տնային կալանք է կիրառվել 1375 մեղադրյալի նկատմամբ և արձանագրվել է խախտման 15 դեպք, որը կազմում է ընդհանուր թվի 1,09%-ը։

Այսպիսով` տնային կալանքը 2024թ.-ին ունեցել է 98,9% արդյունավետություն։
Ավելին՝ իմ տեղեկություններով, 15 խախտումների որոշ մասը ոչ թե բովանդակային խախտումներ են, այլ տեխնիկական անսարքությունների հետևանք։

Այս մասով կատարում եմ լրացուցիչ ուսումնասիրություն։

Ելնելով վերոնշյալից այսօր դիմում եմ հասցեագրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով նաև գործնականում (օրենսդրական արձանագրումն արդեն իսկ առկա է) ձեռնպահ մնալ առանց ծայրահեղ անհրաժեշտության դատարաններից մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց հայցելուց։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728