«Չի քննարկվում այսօր Եվրոպայի հետ առևտրի ավելի լավ ռեժիմ ունենալու հարցը, այս նախագիծը բացարձակապես դրա հետ կապ չունի։ Այս նախագիծը կապ չունի ՀՀ-ի քաղաքացիների՝ եվրոպական երկրներ ազատ մուտքի և ելքի հետ, այդ ամենը կա, հնարավորությունը տրված է CEPA-ով, որը այս իշխանությունը չի կատարում»,- անդրադառնալով ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնությանը՝ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա այս նախագիծը բնութագրեց որպես իրավական ծաղր ու ասաց․ «Հերթական կեղծ հարցն են մեջտեղ բերում, թե իբր մենք գնում ենք դեպի պայծառ ապագա։ Հայ ժողովրդին ոչ թե տանում են պայծառ ապագա, այլ հերթական կառափնարան կամ առնվազն մի վտանգավոր գոտի, որտեղ ոչ վիզաների ազատականացումը կփրկի, ոչ էլ առևտրի ազատականացումը։ Ի՞նչն է խանգարում այս իշխանություններին ակտիվ ջանքեր գործադրել CEPA-ի կատարման ուղղությամբ»։
Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ նախագծի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի անկախության հռչակագրին․ «Աբսուրդը հասել է այնտեղ, որ կառավարությունը եզրակացություն է տալիս, որտեղ ասում է՝ առաջարկում ենք հանել նախաբանը։ Էդ նախաբանը բովանդակության մեջ նաև հակասում է Անկախության հռչակագրին։ ՀՀ անկախության հռչակագիրը նույն նպատակներն ամրագրել է, որ հասանելի կլինի ՀՀ անկախության միջոցով։ Նույն նպատակները բերել, ասում եք, որ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը ստորադասելով՝ կհասնենք այդ նպատակին։ Դուք ստեղ սկի բան չունե՞ք ասելու»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ