Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեյ Արեշև. Տուրբուլենտության շրջանը Հայաստանի համար դեռ կշարունակվի. «Հրապարակ»

Փետրվար 12,2025 11:00

Մեկ օրվա տարբերությամբ, ՌԴ փոխարտգործնախարարն ու Կրեմլի խոսնակը մեսիջներ են ուղարկում Հայաստանի իշխանություններին:

Այս հայտարարություններով ռուսական կողմը, մի կողմից, ի գիտություն է ընդունում Երեւան-Բաքու երկկողմ ձեւաչափը, մյուս կողմից բաց տեքստով ակնարկում է, որ այն Հայաստանին, առնվազն, լավ տեղ չի տանելու:
«Վերջին տարիներին Մոսկվան մեկ անգամ չէ, որ իր ծառայություններն է առաջարկել կողմերին՝ նպատակ ունենալով նպաստել հաղորդակցությունների ապաշրջափակմանը եւ եռակողմ միջկառավարական ձեւաչափի շրջանակում խնդիրների լուծմանը, բայց Բաքուն ու Երեւանը նախապատվություն տվեցին երկկողմ ձեւաչափին: Վերջին շրջանում Արեւմուտքն ակտիվ ներգործություն է դրսեւորում Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերմանը զուգահեռ, ըստ տարածված տեղեկությունների, բացի արդեն գոյություն ունեցող ԵՄ դիտորդներից, խոսք է գնում նաեւ ամերիկյան մոնիթորինգային առաքելության տեղակայման մասին: Սա չի կարող չանհանգստացնել Մոսկվային»,- մեկնաբանելով իրավիճակը՝ «Հրապարակ»-ին ասում է ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւը:

Նրա խոսքով, թեեւ մինչեւ ռուս-ուկրաինական հակամարտության ակտիվ փուլի ավարտը Մոսկվայի հնարավորություններն այլ ուղղություններով սահմանափակ են, բայց զարգացումները Հարավային Կովկասում դուրս չեն Ռուսաստանի ուշադրությունից:

«Հայաստանի համար սա նշանակում է` ձեւավորված ոչ այնքան հեշտ իրավիճակում արտաքին քաղաքական արհեստական մանեւրումների անհրաժեշտություն: Կարծում եմ՝ Փաշինյանի վերջին այցն ԱՄՆ, հենց այդ նպատակն էր հետապնդում: Կարծում եմ՝ Թրամփի ադմինիստրացիայի հետ կոնտակտ ձեւավորելու ջանքերը կշարունակվեն, բայց տուրբուլենտության շրջանը Հայաստանի համար դեռ կշարունակվի»,- շեշտում է Արեշեւը:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728