«Հայաքվե». 2024 թ. հոկտեմբերի 31-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բացեիբաց հայտարարեց, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։
Այստեղ եկեք հիշենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 11-րդ կետը․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Ցեղասպանության ինստիտուտի նախկին աշխատակից և ներկայիս արտգործնախարար Միրզոյանը, հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից, փաստացի ոտնահարում է Անկախության հռչակագիրը, որը պարտավորեցնում է Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանություններին՝ թիվ մեկ առաջնահերթություն դարձնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը։