ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց նախագիծը, որի պատճառով նախորդ շաբաթ նա իր թիմակիցների հետ թեժ վեճի մեջ մտավ եւ մի կերպ անցկացրեց ԱԺ հանձնաժողովի նիստում, չի ընդգրկվել երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում, ինչպես լինում է սովորաբար, երբ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս նախագծին։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու նախագծի մասին է, որի առիթով պատգամավորն առաջարկում էր փոխել Հարկային օրենսգիրքը եւ բացի այն հարկերից եւ տուրքերից, որոնք այժմ գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաեւ շրջանառության 10 տոկոսի չափով։
Հայկ Սարգսյանին հարցրինք՝ ինչո՞ւ նախագիծը չի ընդգրկվել օրակարգում։ «Ինձ վարչապետի աշխատակազմից դիմել են, որպեսզի նախագիծը եւս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ»,- ասաց նա։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: