Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
ՀՀ ոստիկանությունը փետրվարի 10-ին քաղաքապետարանի դիմացից «բերման է ենթարկել» «Մայր Հայաստան» դաշինքի մեքենան, որով ավագանու ընդդիմադիր անդամները տրանսպորտի թանկացման դեմ իրազեկման ակցիաներ են իրականացրել:
Երկուշաբթի օրը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հանձնաժողովի նիստից հետո տեսել է, որ չկա ավտոմեքենան, որով իրազեկման ակցիաներ են իրականացնում: Ավելի ուշ պարզել են, որ ոստիկանները ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ` պատճառաբանելով, թե կասկածներ կան, ու մեքենան պետք է ստուգեն: Թե ինչ են փնտրել, հայտնի չէ, բայց մինչ օրս իրազեկման ակցիաներին ծառայող ավտոմեքենան չի վերադարձվել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: