Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ հիմա փոխզիջումների մասին խոսողներին դավաճան համարողը արցախցիներին մեղադրում է Արցախում չմնալու ու չպայքարելու մեջ. «ՉԻ»

Փետրվար 12,2025 09:00

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ արցախցի լրագրողին ասել է. «Մնայի՛ք և պայքարեի՛ք»:

«ՉԻ». Էս էն Ալեն Սիմոնյանն է, որը մինչև հեղափոխությունը Արցախում հերոսական պոզաներով սելֆիներ էր անում նռան հետ, գրում, թե Արցախը մեր հայրենիքն է, իսկ փոխզիջման մասին խոսողները համարյա դավաճան են, պետք է ընդհանրապես արգելել փոխզիջում բառն օգտագործել:

Բայց էս էն նույն Ալեն Սիմոնյանն է, որը մի քանի օր առաջ քիչ էր մնում վախից կաթված ստանար, երբ «սխալմամբ» ասաց «Արցախ», հետո վայրկենական իրեն սկսեց ուղղել. «Ղարաբաղ, Ղարաբաղ»: Սփրթնել, գույնը գցել էր:

Իսկ հիմա փոխզիջումների մասին խոսողներին դավաճան համարողը արցախցիներին մեղադրում է Արցախում չմնալու ու չպայքարելու մեջ: Էն արցախցիներին, որոնք հազարավոր զոհեր են տվել, մինչ Ալեն Սիմոնյանն այստեղ մազերն էր ժելեյում:

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728