Բազմիցս ասվել է, առնվազն 19-րդ դարից սկսած, որ հասարակական կարծիքը չի կարելի դիտարկել որպես փաստարկ՝ հօգուտ որեւէ ճշմարտության: Որովհետեւ որպես «հասարակական կարծիք» կարելի է մատուցել ամենահրեշավոր գաղափարները, որոնք ծնվում են ամենաայլասերված ուղեղներում: Ասել, թե այդ կարծիքը ծնվում է ժողովրդական զանգվածի խորքում, իսկ «ժողովրդի ծառա» վերնախավն այն պարզապես ձեւակերպում է, ամենալկտի սուտն է: Գործընթացը ճիշտ հակառակն է՝ «վերեւից» մարդկանց գլուխն են մտցնում ինչ-որ «համոզմունքներ», իսկ հետո ասում են՝ «տեսեք, ժողովուրդն է այդպես մտածում»:
Եթե ամեն «հարթակից» հնչում է ռաբիս երաժշտություն, ապա պարզ է, թե ինչու է «ժողովուրդը հայկական պահանջում»: Ռուսական կայսրությունը, իսկ այնուհետեւ Խորհրդային Միությունը դարեր շարունակ մարդկանց թունավորում էր օղիով, իսկ հետո ասում էր՝ «մեր ժողովուրդը խմող է»:
«Ինչո՞ւ եկաք ստեղ եւ մեր վրա մուննաթ եք գալիս, մնայիք ձեր Ղարաբաղում ու կռվեիք»: Այդ անմարդկային բանաձեւը կրկնում են թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ բարձրաստիճան իշխանավորները: Կարելի՞ է, արդյոք, ասել, որ դա «ժողովրդի կարծիքն է»: Ոչ, դա հատուկ ներարկած դիվային միտք է, որը ծնվել է բարձր կաբինետներում:
Սովորական մարդիկ կարող են եւ չիմանալ, որ թշնամու դեմ մեն-մենակ եւ առանց օգնության որեւէ հույսի մնացած, մեկամյա շրջափակման արդյունքում հյուծված Արցախի պաշտպանության բանակը չէր կարող երկար դիմադրել ադրբեջանա-թուրքական բանակին: Չնայած արցախցիները կռվել են հերոսաբար, եթե դիմադրությունը երկար շարունակվեր, կլինեին հազարավոր, գուցե տասնյակ հազարավոր զոհեր՝ այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսկ արդյունքը կլիներ այն, որը կա: Այնպես որ, «մնայիք, կռվեիք» բանաձեւն իրականում նշանակում է՝ «մնայիք, մեռնեիք, իրական Հայաստան կերտելու մեր աշխատանքին չխանգարեիք»:
Կարդացեք նաև
Այդ բանաձեւը խորն արմատներ է գցել հայաստանյան հասարակության մեջ: Դա ինձ մեծ ցավ է պատճառում, որովհետեւ այդպես չպետք է մտածի ոչ միայն ոչ մի հայ, ոչ միայն ոչ մի ՀՀ քաղաքացի, այլեւ ոչ մի ՄԱՐԴ:
Բայց ես հասարակ մարդկանց առանձնապես չեմ մեղադրում՝ նրանք, կրկնեմ, կարող են ինչ-որ բաներ չհասկանալ: Նման թեզերը, որոնց խորքում արցախցիների նկատմամբ ատելության բորբոքումն է, ներարկվում են «վերեւից»: Ինքնաբուխ ատելությանը ես չեմ հավատում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արխիվային լուսանկարում՝ Ստեփանակերտի հուշահամալիրում արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների գերեզմանները
Ես իմ էությամբ գլոբալիստ եմ եւ դեմ եմ հիմիկվա գործող այլասերված գլոբալիստների քաղաքականությանը, որը ապազգային ապամարդկային ապաընտանիքային ապապետական քաղաքականություն է իրենց խամաճիկ կառավարություններով՝ սկսած ամերիկաներից եւրոպաներից ու վերջացրած մեր կառավարության խամաճիկներով ու սահմանակից այլասերված քոչվորների խամաճիկներով: Մենք էլ ենք բոլորովս նպաստում դրան՝ մեր արդար աշխատանքով լվանում ենք այլասերված գլոբալիստների հանցագործ մենաշնորհ կեղտոտ փողերը՝ ստանալով վարձու աշխատողի աշխատավարձ, այդ փողերով են, որ մեզ մանիպուլացնում են ու իրենց խամաճիկներին մեզ կառավարություն կարգում:
Իմ պատկերացմամբ, նորմալ գլոբալիզմը կառուցվում է ներքեւից, երբ ժողովրդավարությունը իր ինստիտուտներն է կառուցում ազգային ընտանիքում, ազգային համայնքում, ազգային նահանգում կամ ազգային աշխարհում (հիմիկվա մարզ կամ սովետական շրջան բառերի հանդեպ ալերգիա ունեմ), ազգային պետությունում, ազգային պետությունների միություններում: Մենք ինչ որ ձեւով, մտածում եմ, բայց դեռ չեմ հնարել, հրաժարվում ենք կեղտոտ փողեր լվանալուց, կարծում եմ վարձու աշխատանքից պետք է հրաժարվել հարյուր տոկոսով եւ օրինական պետք է լինի միայն քաղաքացիների մասնավոր աշխատանքը եւ պետական ծառայությունը, վերջինիս մեջ ընդգրկվում են քաղաքացիների լավագույներից լավագույները:
Ի՞նչ անել: Մեր հայ վերլուծաբաններին ու քաղաքական գործիչներին լսելով ես հասկանում եմ, որ նրանք ինձնից հազար գլուխ ավելի խելոք են եւ ես կարիք ունեմ հասկանալու, թե ո՞րն է նրանց ընդհանուր ռազմավարությունը, որին ես պետք է հետեւեմ, մաթեմատիկայում կան աքսիոմներ, ֆիզիկայում պոստուլատներ, սպորտում՝ խաղի կանոններ, մեր հանճարները պետք է ունենան մի ռազմավարություն՝ խաղի կանոնների ցուցակ, ինչը քաղաքական խաղում կարելի է եւ ինչը չի կարելի եւ մրցակցեն իրար հետ միմիայն իրենց հանճարեղ մարտավարությամբ, որը չի հակասում ընդհանուր ռազմավարությանը՝ խաղի կանոններին եւ խախտողներին էլ դատ ու դատաստան է անխուսափելի հասնում:
Այսօրվա այլասերված գլոբալիստները խուժան կռիվ են տալիս՝ երեխաների մենարտում մեկի պապան է գալիս իր երեխու համար կռվում, իսկ մյուսի պապան իր երեխու ձեռքերն է բռնում, որ պարտվի: Էդ երկուսի պապաներն էլ այլասերվածների խամաճիկներն են:
Արցախի խնդիրը կլուծվի, երբ մյուս նահանգ աշխարհները ձեռք բերեն սուբյեկտություն՝ Սյունիքը, Վանը, Լեզգիստանը, Թալիշստանը, Կրասնոդարն ու Գլենդեյլը եւ մյուս ռազմավարական գործընկերները մշակեն եւ պաշտպանեն մեկ ընդհանուր ռազմավարություն՝ այսօրվա խուժան կռվի օրակարգին հաղթող եւ խաղի կանոններին ենթարկվող կռիվների օրակարգը: Սա էլ թող լինի մեր ժողովուրդների տնային աշխատանքը:
Մեր հաղթանակը՝ խաղի կանոնների խստագույնս պաշտպանության պայմաններում ամենադաժան մարտավարական մրցակցության մեջ է բոլոր բնագավառներում: Այդ իսկ պատճառով, երեխաներին փոքր տարիքից տալիս ենք պարտադիր բոլորի համար անվճար էլիտար գիշերօթիկ մանկապարտեզներ ու դպրոցներ, որտեղ պատրաստում ենք ռազմական, տնտեսական եւ քաղաքական դաժանագույն մրցամարտերի մարտիկներին: Սա է իսկական քաղաքացի կրթելու ու դաստիարակելու միակ հնարավորությունը: ՄԻԱՑՈՒՄ:
Դեհ, թող թուրքերը շարունակեն իրենց ռազմական ներխուժումը՝ ՀՀ տարածք, բռնի ուռով խլելու համար իրենց թրքական միջանցքը, եւ այն ատեն կը տենանք թէ ինչպէս պիտի կռուին այս իշխանաւորները եւ իրենց նման հայատեաց հայաստանցիները:
Մ. Հայդուկ Շամլեան
Mr. Abrahamyan, I think an analysis article about the birth of this generation is needed. An attempt to understand how Alens, Nikols, Civil Contract members came to grow up and mature in Armenia. You are a deep thinker and your input is needed to understand how these people walked the streets of Yerevan, gained social status, were listened to, respected, followed, in other words how they came to be (besides the external funding factor).