«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Youtube-ի ուղիղ եթերում արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում արցախցի լրագրողի հետ ունեցած երկխոսությանը; «Իմ անդրադարձը այսօր հնչած ցինիզմի գագաթնակետը հանդիսացող արտահայտությանն է վերաբերում, որն, այլեւս մեր կյանքում սովորական է դառնում»,-ասել է Սրբազանը՝ մեջբերելով նրա դատողությունները արցախահայության՝ այլեւս ոչ անվտանգ Արցախից դուրս գալու եւ այնտեղ մնալու, կռվելու մասին: «Եթե այս մարդիկ իրենց չարիքի գլխավորությամբ բացահայտ խոսում են այս մասին, պատկերացրեք, թե իրենց միջավայրում ինչեր են խոսում: Պատկերացրեք՝ հրապարակային այս մեկ արտահայտության ամբողջական պատկերները, երբ իրենք իրենց մեջ են խոսում որպես ՔՊ կամ որպես խումբ: Սա անընդունելի, դատապարտելի, բոլոր բառերի սահմաններից դուրս է:
Երկրորդ պարագան քաղաքական բարոյականության մասին է: Այս մարդիկ բարոյականություն չունեն, քաղաքական բարոյականություն չունեն: Եվ այս մարդիկ այս կամ այն ճանապարհով հայտնվել են իշխանության ղեկին: Մեր կյանքերը սրանց են վստահված: Վաղն էլ կարող են դառնալ, ձեզ եւ ասել՝ պետք էր կռվել՝ մոռանալով, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են իրենք, Տավուշի գյուղերի հանձնումը իրենց ձեռքի սեւ գործն է եւ դեռ շարունակում են անել դա, Քարվաճառը եւ Արցախի մնացած հատվածները իրենք ստորագրությամբ են հանձնել՝ հանձնել են առանց կռվելու:
Եվ եթե կռվողների մասին խոսում է, առաջին հերթին թող ասի, թե իրենք որտեղ էին գտնվում ամբողջ պատերազմի ժամանակ՝ կռվելու ո՞ր ոլորտում, ո՞ր մասում, ո՞ր տիրույթում, ո՞ր բնագծում: Ո՞ր հատվածում էին գտնվում այդ «կռվողները»: Հենց ինքը՝ կռվելու մասին խոսողը:
Այս մարդիկ քաղաքական պատասխանատվություն են կրում արցախցի մեր քույրերի եւ եղբայրների համար, Հայաստանի ամբողջ բնակչության համար, որը չգոյություն է այսօր: Այս հայտարարությամբ նրանք փաստացիորեն փորձում են արդարացնել Ադրբեջանի ագրեսիան, էթնիկ զտումների փաստը, որի մասին խոսել է իրենց արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի գագաթաժողովում կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եւ նույն իսկ ժամին հերքում, ժխտում ստացել իրենց վարչապետի արտահայտություններով, միեւնույն ժամանակ փորձելով արդարացնել Բաքվի բանտերում պատանդառված եւ գերեվարված մեր հայրենակիցների բռնաճնշումների փաստը»,-ասել է Բագրատ Սրբազանը ի պատասխան Ալեն Սիմոնյանի արտահայտությունների եւ նշել. «Դուք հանցավորության գերագույն աստիճանը ներկայացնողներ եք: Ես ասել եմ, որ դուք թշնամի եք մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր կյանքին, մեր գոյությանը, մեր ամեն ինչին»,-ասել է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի« շարժման առաջնորդը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ