Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն է՝ ինչ-որ մեկի կամքին հակառակ կամ իրենից անհայտ հանգամանքներում մտել իր տանն ապրում եմ. Երեւանի փոխքաղաքապետ

Փետրվար 11,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

-Մարդը կարդում է հոդվածի վերնագիրը՝ «Ուրիշի տանն ապրող փոխքաղաքապետը և նրա տարեկան 74 միլիոն եկամուտը», եւ շատ ժամանակ հոդվածը չի բացում ու չի տեսնում, որ այդ 74-ից, 42-ը հիպոթեքային վարկ է, այսինքն դա պարտավորություն է, ոչ թե իմ եկամուտն է,- այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր մասին մամուլում հրապարակված տեղեկությանը:

-Այսինքն ես ու իմ կինը հիմա ունենք վարկ, որն ամեն ամիս մենք սպասարկում ենք: Այսինքն դա եկամուտ չի, դա պարտք է: Ինչ վերաբերում է այդ բնակարանին, ուրիշի տանն ապրող, այնպիսի տպավորություն է՝ ինչ-որ մեկի կամքին հակառակ կամ իրենից անհայտ հանգամանքներում մտել իր տանն ապրում եմ։ Փաստացի իրավիճակը հետևյալն է, ես հիմա չեմ բնակվում իմ հաշվառման հասցեում: Փաստացի դա վարձակալական հարաբերություններ են, որոնց համար վճարվում է համապատասխան հարկ…Չի բացառվում, որ լինեն մարդիկ, որ հիմա կասեն՝ սա այն փոխքաղաքապետն է, որ տարեկան 74 միլիոն եկամուտ ունի, ուրիշի տանն էլ ապրում է, ըստ երևույթին, այդպես թաքուն մտել ապրում է: Դե ի՞նչ ասեմ»,-շարունակեց Գրիգորյանը:

Անդրադառնալով տրանսպորտի սակագնի բարձրացման հարցով ավագանու ընդդիմադիր խմբակցությունների կողմից քաղաքացիների ստորագրություններ հավաքելուն՝ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ դա համարում է հերթական քաղաքական անպատասխանատվությունը:

«Այդ ստորագրահավաքն իրականացնելն այսպիսի թեմայով հերթական քաղաքական անպատասխանատվության դրսեւրումն է, որովհետեւ վստահ եմ, որ ցանկացած հասարակությունում մարդիկ կողմ են նրան, չթանկանա: Այս գիծը պարոն Մարությանի տեսնում եմ 2018 թվականից: Ասում է ժամանակին, որ ուզում էին թանկացնեին, օբյեկտիվ չէր, հիմա օբյեկտիվ չէ, որ չթանկանա: Իսկ դա ասում էր 2018-ին, երբ գեթ մեկ ավտոբուս բերված չէր, ասում էր՝ այս հինգ տարվա մեջ ամեն ինչ թանկացել է»,- ասաց Գրիգորյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728