Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված պրոդյուսերն ու հիթ դարձած երգերի հեղինակը՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու․ նա խոստանում է «տապալել» օրվա իշխանությանը

Փետրվար 11,2025 22:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռեժիսոր, պրոդյուսեր, բիզնեսմեն, հասարակական գործիչ, «Հայաթ փրոջեքթ Գյումրի» երաժշտական խմբի երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը ևս կմասնակցի Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին։

Քիչ առաջ նա իր ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակել՝ հանդես գալով հայտարարությամբ։ Ներկայացնելով իր գործունեությունը՝ Ռուբեն Մխիթարյանը պարզաբանեց, թե ինչու է ուզում առաջադրվել։

«Դուք ինձ նաև գիտեք որպես օրվա իշխանությունների դեմ պայքարող հանրային գործիչ, որի կարծիքը 2018 թվականի մայիսի 8-ից եղել է, կա ու մնում է  անփոփոխ․ Գյումրիի ու Հայաստանի գլխավոր պրոբլեմը երևույթ  է, որ անունը նիկոլիզմ է։ Եվ անձ է, որն ապրում է Երևանի կառավարական ամառանոցներից մեկում։ Հենց այդ գիտակցումն է, որն ինձ ստիպել է կայացնել իմ կյանքի վերաբերյալ հերթական շրջադարձային որոշումը։

Ես որոշել եմ առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու «Իմ հզոր համայնք» մարդակենտրոն կուսակցության միջոցով, ձեզ ներկայացնելու եմ նոր քաղաքական և հայտնի համայնքային դեմքերի։

Գյումրու քաղաքապետի աթոռը իմ համար ինքնանպատակ կամ կյանքի իմաստ չէ, ես ուղակի ուզում եմ իմ Գյումրիին, իմ համաքաղաքացիներին տալ իրական այլընտրանքի հնարավորություն, տալ տանից դուրս գալու և գնալու ընտրելու իրական այլընտրանք»,-ասում է ճանաչված պրոդյուսերը։

Նա նաև հայտարարում է, որ մրցակիցներին հակառակորդ, առավել ևս թշնամի չի դիտարկում, քանի որ բոլորն էլ քաղաքի մարդիկ են, իրար լավ են ճանաչում։

«Դիրքորոշումս շատ հստակ է, Գյումրի քաղաքի ընտրություններում օրվա իշխանությունները  հաջողություն չպետք է գրանցեն, և այդ արդյունքին հասնելու համար ես պատրաստ եմ համագործակցել նման հստակ դիրքորոշում ունեցող մնացած բոլոր Գյումրիի քաղաքապետի թեկնածուների հետ։

Ինձ համար դրական արդյունք ես համարելու եմ օրվա իշխանությունների տապալումը, թե որ դեմքի կամ դեմքերի միջոցով է դա տեղի ունենալու,  իմ համար ընդհանրապես էական չէ»,-պարզաբանում է Ռուբեն Մխիթարյանը։

Նա խոստանում է պայծառ, դրական քարոզարշավ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728