Առավոտյանների ավատարների ընտանիքի պապիկը համացանցում կարդացել է, թե իբր թոշակները կրկնակի բարձրացնելու են, սակայն չի ստուգել լուրը վստահելի աղբյուրներում։ Նա ապատեղեկատվությունն ընդունել է որպես հավաստի տեղեկատվություն։
Aravot.am-ը «Առավոտյանների ընտանիքի» շարքի այս հոլովակում ներկայացնում է իրավիճակ, երբ ավատար-թոռնիկը պապիկին հորդորում է՝ տեղեկությունները ստուգել և հիշել մեդիագրագիտության ոսկե կանոնները՝ որտե՞ղ ես կարդացել տեղեկատվությունը, վստահելի՞ աղբյուր է, թե՞ անհասկանալի մի էջ։ Որքանո՞վ է այդ տեղեկությունը հավատարժան: Տեղեկությունը ստուգիր սկզբնաղբյուրում կամ վստահելի կայքերում:
Ինչպես տեղեկացրել էինք, Առավոտյանների ընտանիքում պապիկ, մայրիկ և թոռնիկ ավատարներն են: Նրանք ներկայացնում են մեդիագրագիտությանը վերաբերող կարճ տեսահոլովակների շարք՝ իրենց սերնդի թիրախային լսարանին հետաքրքրող՝ «Առավոտի» կայքէջում և սոցիալական հարթակներում։ Պարզ բառապաշարով, զվարճանքի տարրեր պարունակող տեսահոլովակների միջոցով անդրադարձ է կատարվում մեդիագրագիտությանը, թվային անվտանգությանն առնչվող տարբեր հարցերի։
Կարդացեք նաև
Հոլովակներում ներկայացվում են տարբեր իրավիճակներ, կանոններ, որոնց պետք է հետևել մեդիագրագետ լինելու համար։
Ավատարները ստեղծվել են AI գործիքների միջոցով՝ նախ գեներացվել են ավատարների կերպարները, այնուհետև ներդրվել է ձայնը։
Այսինքն՝ այս նախագծի շրջանակում գործարկվում է մեդիագրագիտության տարածման տեխնոլոգիա +մեդիա մոդելը։
Մեդիագրագիտության վերաբերյալ կարճ հոլովակների շարքի ստեղծման անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով հասարակության շրջանում նկատվող մեդիագրագիտության՝ ընդհանուր առմամբ ցածր մակարդակի և շատ դեպքերում տեղեկացվածության պակասի պատճառը։
Հոլովակները հասանելի կլինեն Առավոտի կայքէջում, սոցիալական ցանցերի էջերում շաբաթական երկու անգամ՝ ժամը 20։00-ին։
Տեսանյութում հատուկ ուշադրություն է դարձվում մեդիագրագիտության կարևորությանը։
Հոլովակում ներկայացվում են մեդիագրագիտության հիմնական կանոնները։
Տեսանյութը նպատակ ունի բարձրացնել հանրության շրջանում մեդիագրագիտության մակարդակը։
Տեսանյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում:
Տեսանյութում արտահայտված են հեղինակների տեսակետները, և դրանք պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ։
Հոլովակները պատրաստվել են «ԿԱՅԾԵՐ» արհեստական բանականության տեխնիկական աջակցությամբ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ