Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում եղել է միայն ՀՅԴ գաղափարախոսությունը․ Նիկոլ Փաշինյան

Փետրվար 11,2025 19:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանի Հանրապետությունը 29.743 քառ․ կմ-ով պետություն է, դա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, որն ունի մեկ խնդիր ու մեկ նպատակ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկցությունը, երջանկությունը»,-Ֆրանսիայում՝ հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրելով «Հայաստանի գաղափարախոսության տրանսֆորմացիան»։

Փաշինյանի խոսքով՝ իրական Հայաստանի գաղափարը կառավարող ուժի գաղափարախոսությունն է, որը պետք է այնպես անել, որ դառնա համայն հայության գաղափարախոսության տրանսֆորմացիան։

« Եթե համարձակություն չունենանք մտածել այդ մասին, ապա գոնե սփյուռքում այդ գաղափարախոսությունը սփյուռքում ստանա որոշակի աջակցություն»,-նշեց վարչապետը։

Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադրման օրվանից, Փաշինյանի դիտարկմամբ՝ չենք նկատել, որ Հայաստանում կա մի կուսակցություն՝ Հայ Հեղափոխական դաշնակցությունը, չնայած ֆորմալ շատ կուսակցություններ կան։

«Հայաստանում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Այստեղ մեկ հարց՝ ինչո՞ւ բոլորս չենք անդամակցել Դաշնակցությանը, որովհետեւ ՀՀՇ-ին թվացել է, թե իրենք ավելի լավ դաշնակցական են, քան իսկական դաշնակցականները, ՔՊ-ականներին թվացել է՝ թե մենք ավելի լավ դաշնակ ենք, քան իրական դաշնակցականները»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։

Աղետների միջով անցնելուց հետո, վերջինիս համոզմամբ՝ պետք է ընդունենք, որ ՀՀ-ն ազգային բարձր նպատակ է, Հայաստանից ավելի բարձր նպատակ չկա։

«ՀՀ-ն հենման կետ չի ավելի մեծ ու լավ հայրենիք ունենալու համար, այլ ՀՀ-ն այն հայրենիքն է, որ մենք ունենք ու չպետք է այն օգտագործենք այլ հայրենիք ունենալու համար»,-հայտարարեց Փաշինյանը նշելով, որ պետք է պատմությունից դասեր քաղել ու գաղափարապես դաշնակցական չլինել։

«Հայաստանի բարձրագույն կարգավիճակն եմ զբաղեցնում, բայց չեմ հավակնում լինել ճշմարտության բարձրագույն կրողի դերում, բայց մյուս կողմից, պարտավոր եմ համարում, այս կարծիքները քննարկման»,-նշեց Փաշինյանը։

Մանրամասները տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728