«Պարզվում է՝ մենք բոլորս իսկապես սխալ ենք հասկացել Ալեն Սիմոնյանին: Ալեն Սիմոնյանի վրդովմունքը հարուցել է այն փաստը, որ արցախահայերը չեն մնացել ցեղասպանության վտանգի տակ ու ամբողջությամբ չեն բնաջնջվել։ Դա է իրեն վրդովեցրել»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ես հարց ունեմ՝ իսկ Ալեն Սիմոնյանն իր հայրենիք Աղդամի համար գնա՞ց, զոհվեց, թե՞ մնաց, զոհվեց ու պայքարեց, որ հիմա անդրաշխարհից ուղերձներ է հղում»,- ասաց նա։
Վարդանյանը նշեց, որ արցախցիները հերոսական պայքար են մղել՝ մի քանի ժամում Ադրբեջանին պատճառելով 203 զոհ, 500-ից ավելի վիրավոր։ Զոհերի այդ թիվը 5 անգամ ավելի շատ է, քան 44-օրյա պատերազմում միջինում զոհված ադրբեջանցիների թիվը։
«Այ տենց են կռվել, եւ հիմա այս մարդիկ գալիս են ու արցախցիներին, որ ամեն տունն ունի զոհ ու զինվոր, ասում են՝ չեք կռվել։ Ասում են՝ հեղաշրջման փորձ չպետք է արվեր, էդ ո՞րն է հեղաշրջումը, Ալեն Սիմոնյանը, էն, որ դուք շնորհավորե՞լ եք, Դավիթ Իշխանյանին հեղաշրջման փորձի համա՞ր էիք շնորհավորում։
Կարդացեք նաև
Որ չեն կռվել այդ մարդիկ, ո՞ւմ էին հուղարկավորում վերջին օրը, որ հետո չգիտեին՝ ոնց վերցնեն ու տանեն։ Մարդ կա, իր երեխուն փաթաթել է տոպրակի մեջ, բերել է, այդ երեխեն որտե՞ղ է զոհվել։
Արցախցիները կռվել են իմ փոխարեն էլ, ձեր փոխարեն էլ, եւ կռվել են ադրբեջանցիների դեմ։ Դուք մենակ հայերի դեմ եք կարողանում կռվե՞լ, դա՞ եք միայն կարողանում անել»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ Մարութ ՎԱՆՅԱՆԻ