Լրահոս
Օրվա լրահոսը

Այս կառավարությունը չի պատկերացնում միջազգային հարաբերությունների կառուցման բարդ դինամիկան և իր հայտարարություններով միայն խորացնում է Հայաստանի դիվանագիտական մեկուսացումը. Հենրիխ Դանիելյան

Փետրվար 11,2025 17:53

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Վտանգավոր պոպուլիզմն արտաքին քաղաքականության մեջ

Հայաստանի իշխանությունը շարունակում է պոպուլիզմի վրա հիմնված վտանգավոր արտաքին քաղաքականություն վարել, որի հիմնական նպատակը միջազգային կարևորագույն հարցերը ներքաշելն է ներքաղաքական քարոզչական դաշտ։ Այս մոտեցումը ոչ միայն հակասում է ռազմավարական մտածողության սկզբունքներին, այլև խաթարում է Հայաստանի դիվանագիտական դիրքերն ու վարկանիշը միջազգային հարթակում։

2014 թվականից սկսած՝ Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը որդեգրել են եվրաինտեգրման ուղին, սակայն ոչ միայն չեն անդամակցել ԵՄ-ին, այլ նաև բախվել են տնտեսական ճգնաժամերի, ներքին անկայունության և լրջագույն անվտանգային մարտահրավերների։

Ավելին, Թուրքիան շուրջ 20 տարի բանակցություններ է վարում ԵՄ անդամակցության շուրջ՝ ունենալով անմիջական սահմաններ, սակայն այդ գործընթացը շարունակ ձգձգվում է։
Հայաստանի իշխանությունները, պատմական և աշխարհաքաղաքական իրողությունները անտեսելով, արտաքին քաղաքականությունը վերածել են նեղ կուսակցական շահերին ծառայող քարոզչական գործիքի։ Մինչդեռ պետական դիվանագիտությունը պետք է հիմնված լինի երկարաժամկետ ռազմավարական պլանավորման վրա, այլ ոչ թե քաղաքական իրավիճակային շահարկումների։

Այս կառավարությունը չի պատկերացնում միջազգային հարաբերությունների կառուցման բարդ դինամիկան և իր հայտարարություններով միայն խորացնում է Հայաստանի դիվանագիտական մեկուսացումը, վտանգելով երկրի ազգային անվտանգությունը և զարգացման հեռանկարները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728