Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր պահից 50 հազար խաբված քաղաքացու ցանկությունը դարձավ ՀՀ ժողովրդի կամքը. Պահանջում ենք հանրաքվե. Էդմոն Մարուքյան

Փետրվար 11,2025 17:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հարցը:

Օրենքի նախագծում նշված է՝
«Հայաստանի Հանրապետությունը՝ արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր»

Ո՞ր պահից 50 հազար խաբված քաղաքացու ցանկությունը դարձավ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը։

Նորից եմ կրկնում՝ այս գործընթացը 50 հազար քաղաքացու վրա ոչ թե ԵՄ-ին միանալու պատասխանատվությունը բարդելու մասին է, այլ ծանր հետևանքներով հղի արկածախնդրության
պատասխանատվությունը բարդելու, քանի որ և՛ ԵՄ-ում, և՛ մեր կառավարությունում բոլորը գիտեն, որ այս գործընթացը բացարձակ եվրոինտեգրման մասին չէ։

Եթե մեր իշխանությունները այդքան ականջալուր են մեր քաղաքացիների պահանջներին, ապա թող հնարավորինս շուտ այդ հարցը դնեն հանրաքվեի։

Համաժողովրդական հանրաքվեն կորոշի՝ ընտրել նոր պատերազմի տանող ճանապարհը, թե մերժել այն, ընտրելով խաղաղությունը։

Պահանջում ենք հանրաքվե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728