«Ես նկատի չունեմ, որ որեւիցե մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել։ Ես նկատի ունեմ, որ զանգում էին, մեզ ասում էին՝ մենք դուրս ենք գալիս, մենք ստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը, մենք դուրս ենք գալիս։ Ասում էինք՝ բա զինվորը ո՞նց կանգնի, եթե բոլորով դուք դուրս եք գալիս կամ բոլորով ո՞նց եք դուրս գալիս։ Ասում էին՝ չէ, չե, չէ, բացեք մենք բոլորս դուրս ենք գալիս»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ բոլորը պետք է մնան ու պաշտպանեն իրենց հայրենիքը։ «Ես գլուխ եմ խոնարհում այն մարդկանց առաջ, ովքեր պաշտպանել են իրենց հայրենիքը, բայց ես չեմ կարող չնկատել այն մարդկանց, ովքեր պետությունը մեկ ստորագրությունով հռչակեցին ու հայտարարեցին չեղյալ եւ հետո հրաժարվեցին դրա համար պայքարել»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Եղել են մարդիկ, որոնք կռվել են, եւ այդ մարդիկ հերոսներ են, բայց Ղարաբաղում եւ Հայաստանում կային մարդիկ, ովքեր թողել ու փախել են։ Իսկ ՀՀ-ն ամեն ինչ արել է, իսկ հեղափոխությունից հետո շատ ավելի շատ է արել, ոչ զենքի, ոչ չէ-ի պակաս չի ունեցել։ Ընենց որ, իրերը կոչենք իրենց անուններով, պետք չէր թողնել ու թռնել, թռնել Լոս, Նյու Յորք, ընդեղից հայրենասիրություն խաղալ կամ իշխանություն վերցնել, հետո ասել՝ մենք ստեղից դուրս ենք գալիս, մենք հենց հիմա պետք է փախնենք։ Դատարկ երկիրը ոչ մի զինվոր չի պաշտպանում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ