Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

Փետրվար 11,2025 17:17

Փետրվարի 7-23-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոնտոնավաճառը, որը միավորում է տարբեր երկրների մշակութային ժառանգությունը և արհեստների վարպետներին։


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ հեղինակավոր այս միջոցառմանն ամեն տարի Հայաստանը ներկայացնում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի վարպետները՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության  վարպետ Մարինե Ղարիբյանը և տիկնիկագորրծ Թագուհի Ասատրյանը։ Հիմնականում ներկայացվում են հայկական գործվածքը (կարպետներ, ասեղնագործ  և թաղիքից պատրաստված աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ) և հուշանվերներ, զուգահեռ իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:

Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոներին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունն ամրագրված է 2022 թվականի հուլիսի 4-ին Երևանում կայացած «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում hայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության» դրույթներում:  Այն ուղղված է Հայաստան-Հնդկաստան մշակութային համագործակցության խթանմանը` ընդգծելով երկու ժողովուրդների մշակութային կապերն ու համատեղ ավանդույթները։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728